Առողջ տղամարդ
Մթերքներ, որոնք օգտակար չեն տղամարդկանց համար. urolog.am
Տղամարդիկ կանանցից քիչ են ապրում, քանի որ իրենց առողջությանը քիչ ուշադրություն են դարձնում, այդ թվում նաև` ճիշտ սնուցմանը։ Մթերքների ընտրությունը կարող է ազդել ո՛չ միայն տղամարդու ընդհանուր ինքնազգացողության, այլ նաև նրա վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Ստորև այն մթերքների ցանկն է, որոնց ընդունմանը տղամարդիկ պետք է առանձնահատուկ զգուշությամբ վերաբերվեն։
Նրբերշիկ և երշիկեղեն
Ցանկացած վերամշակված միս պարունակում է քաղցկեղածիններ, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ վերամշակված մսում (երշիկ, նրբերշիկ) միսը կազմում է մոտավորապես 15%։ Մնացած բաղադրիչներն են` օսլան, համի ուժեղացման համար տարբեր հավելումները, երկարատև պահպանման համար` կոնսերվանտները, գույնի ֆիքսատորները, հակաօքսիդիչները և այլն։ Երշիկեղենը պարունակում են նաև նիտրոզամիններ՝ նյութեր, որոնք բացասաբար են ազդում սերմնահեղուկի արտադրության վրա։ Դրանք ունակ են նաև նվազեցնել արական հորմոնների մակարդակը, ինչը հետագայում կարող է մեծացնել անպտղության զարգացման ռիսկերը։
Տապակած միս
Տղամարդուն անհրաժեշտ է սպիտակուց, ինչը, որպես կանոն, ստանում է մսամթերքից։ Սակայն վերջինիս նշանակությունը միանշանակ չէ, մի կողմից` մսի բացակայությունը կարող է բացասաբար ազդել տղամարդու ընդհանուր առողջական վիճակի վրա, մյուս կողմից` ուռուցքային հիվանդությունների, դիաբետի զարգացման ռիսկի գործոն է։ Ինչ վերաբերում է ուրոլոգիական հիվանդություններին, ապա կարմիր մսի չարաշահումը կարող է մեծացնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։
Եթե տղամարդը չի կարողանում սահմանափակել մսամթերքի ընդունումը, կարևոր է հիշել, որ ամենավտանգավորը տապակած մսի օգտագործումն է։ Տապակելու ժամանակ առաջանում են պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, որոնք առկա են նաև ծխախոտում և արտանետվող գազերում։
Արդյունաբերական ճանապարհով արտադրված միսը հաճախ է ճարպոտ։ Օրինակ, եթե տնային պայմաններում կիրառվող մսի մեջ ճարպը կազմում է մոտ 2%, ապա արդյունաբերականի մեջ այն կարող է տասն անգամ շատ լինել։ Հետևաբար, խանութի մսից հաճախ օգտվող տղամարդկանց մոտ առաջանում են ճարպակալման, մետաբոլիկ համախտանիշի ռիսկեր։ Ուստի, հնարավորության դեպքում, նախընտրելի է տնական միսը։
Գարեջուր
Ցանկացած սպիրտային խմիչք անվտանգ չէ. դրանք ազդում են երիկամների, լյարդի, աղեստամոքսային համակարգի վրա։ Հաճախ, «թուլանալու նպատակով», տղամարդիկ «նստում են» գարեջրի վրա։ Այն ընդամենը մեկ դրական կողմ ունի՝ B խմբի վիտամինների առկայությունը, սակայն բացասական կողմերը մի քանի անգամ գերազանցում են. գարեջրում մեծ քանակությամբ ֆիտոէստրոգեններ կան, որոնք բերում են նյութափոխանակության խանգարման և սպառնում են «գարեջրային որովայնի» առաջացմամբ։ Սա միայն էսթետիկ հարց չէ. զուգահեռաբար տղամարդիկ կարող են կորցնել սերմնահեղուկի որակը, հնարավոր է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացում, քանի որ գարեջուրը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը։
Չիպսեր և տարբեր խորտիկներ
Չիպսերը, արագ սնունդը, ինչպես նաև տարբեր չեբուրեկները, բելյաշները քաղցկեղածին են։ Այս բոլոր մթերքների պատրաստման տեխնոլոգիան ենթադրում է տապակում` յուղի մեջ, որը հաճախ օգտագործում են մի քանի անգամ, ինչն ուռուցքային հիվանդությունների, այդ թվում` շագանակագեղձի քացկեղի, ռիսկ է պարունակում։ Այդպիսի թեթև համտեսումները ժամանակի ընթացքում ազդում են քաշի, տեստոստերոնի մակարդակի, տղամարդու վերարտադրողական համակարգի վրա։
Աղ դրած ձուկ և պահածոներ
Մեծ քանակությամբ աղի ընդունումը բերում է օրգանիզմում հեղուկի կուտակման, այստեղից էլ` սիրտ-անոթային համակարգի, երիկամային հիվանդությունների զարգացման ռիսկի առաջացման։ Մեծ քանակով աղի կիրառման հետևանքով հնարավոր է օստեոպորոզի առաջացում, հնարավոր է ճարպերի ճեղքման ուշացում, որը բերում է քաշի ավելացման։ Ինչ վերաբերում է պահածոներին, ապա դրանց արտադրության ժամանակ կիրառվում են հատուկ խեժեր` բիսֆենոլ А քիմիական նյութի հիման վրա:
Այն նկատելիորեն նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը՝ նպաստելով շագանակագեղձի հետ կապված խնդիրների առաջացման:
23.12.2020 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
25.10.2024
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
13.11.2023
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
19.10.2023
Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...
12.04.2022
Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...
29.03.2022
Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...
01.02.2022
Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:
Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...
17.01.2022
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
25.10.2021
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
24.09.2021
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
24.09.2021
Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...
31.08.2021
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...
24.08.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbUMrTu' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
